Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է Աբբասգուլիև ամուսիններին կալանավորելու մասին: Նրանք մեղադրվում են պետական դավաճանության մեջ, հաղորդում է interfax.az-ը:
«ՊԱԾ-ի անցկացրած միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ Ադրբեջանի քաղաքացիներ Հաբիբ Աբբասգուլիևն ու Լամիա Աբբասգուլիևը զբաղվել են լրտեսությամբ՝ հօգուտ արտասահմանյան պետության»,-նշվում է ՊԱԾ հայտարարության մեջ:
Քննության տվյալներով՝ ամուսինները գաղտնի հանդիպումներ են ունեցել արտասահմանյան պետության ներկայացուցիչների հետ: Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության հոդվածով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







