Ֆիլադելֆիայում թուրքերեն խոսող երկու տղամարդ հարձակվել են 34-ամյա հայուհու և նրա 5-ամյա որդու վրա: Այս մասին հայտնում է Zartonk Media-ն։
Հաղորդվում է, որ կինը եղել է մեքենայի ղեկին: Երբ մեքենան կանգնել է լուսակրի մոտ, մի տղամարդ մոտեցել է նրան և սկսել պոկել հայկական խորհրդանիշները, դրոշները, այդ ընթացքում մյուսը խփել է վարորդի կողմից պատուհանի ապակուն՝ սպառնալով կնոջը և մյուս տղամարդուն բղավելով, որ նա «մտապահի այս մեքենան»:
Կինն ու երեխան կարողացել են հեռանալ իրադարձության վայրից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







