«Ադրբեջանի եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագրի տարեկան պլանի համաձայն, մեր երկրում տեղի կունենան ադրբեջանա-թուրքական համատեղ լայնամասշտաբ մարտավարական եւ թռիչքային-մարտավարական զորավարժություններ՝ երկու երկրների ցամաքային զորքերի եւ ռազմաօդային ուժերի մասնակցությամբ»,- այս մասին գրում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:
«Ծրագրի համաձայն՝ ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում եւ Նախիջեւանում, իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 29 – ից — օգոստոսի 10 — ը ՝ Բաքվում, Նախիջեւանում, Գյանջայում, Կյուրդամիրում եւ Եվլախում»- «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը հայտնել են պաշտպանության նախարարությունում:
Համատեղ զորավարժություններին կմասնակցեն երկու երկրների բանակների անձնակազմը, զրահատեխնիկան, հրետանային կայանքները եւ ականանետերը, ինչպես նաեւ ռազմական ավիացիան եւ հակաօդային պաշտպանության միջոցները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







