Քանյե Ուեսթը դարձել է շաբաթվա գլխավոր նյուսզմեյքերը։ ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրած ռեփերն արդեն պատմել է այն մասին, որ ինքն ու Քիմ Քարդաշյանը մտածել են աբորտի մասին, երբ Instagram-աստղը հղի էր իրենց առաջին դստերով՝ Նորթով, ինչպես նաև հայտարարել է, որ արդեն երկու տարի է ՝ փորձում է ամուսնալուծվել: Այս մասին հայտնում է talter.ru-ն։
Քիմը սկզբում ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից, բայց zoom-ում քննարկումներից հետո որոշել է փրկել ամուսնուն և Stories-ի բաժանորդներին հիշեցրել է, որ նա տառապում է երկբևեռ խանգարմամբ և այժմ ծանրագույն ճգնաժամ է ապրում:
Արդեն մի քանի օր է՝ Քանյեն կապի մեջ չի եղել։ Սկզբում բոլորը մտածեցին, որ նրան հոգեբուժարան են տարել, սակայն Ջասթին Բիբերը հերքեց այդ ենթադրությունները։ Նա կիսվել է ռեփերի հետ լուսանկարով և պարզվել է, որ այդ ամբողջ ընթացքում Քանյեն գտնվել է Վայոմինգի ագարակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







