РЕСО ապահովագրական խմբի համասեփականատեր Սերգեյ Սարկիսովը դիմել է ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչներին՝ կոչ անելով նպաստել Մոսկվայում անկարգությունների դադարեցմանը: Այս մասին հայտնում է РБК-ն։
Նշվում է, որ դիմումը հրապարակվել է Սարկիսովների ընտանիքի և «Հայերի համագումարի» անունից:
Սարկիսովը մասնավորապես հայտարարել է, որ իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել Մոսկվայում ադրբեջանցիների սեփականությանը հասցված վնասը։ Գործարարը վստահություն է հայտնել, որ իր հետ կհամաձայնեն նաև ադրբեջանցի գործարարները, որոնք նույնպես կփոխհատուցեն անկարգությունների ժամանակ հայերի ունեցվածքին հասցված վնասը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







