ՌԴ ոստիկանությունը խնդրել է ձերբակալել Ադրբեջանի երեք քաղաքացիների, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Մոսկվայի Կուզմինի դատարանին։
«Դատարանը միջնորդություններ է ստացել Համիդովի, Վալիևի և Զավիդովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնց կասկածում են ՌԴ քրեական օրենսգրքի 213 — րդ հոդվածի 2-րդ մասով («խուլիգանություն»)», — ասված է հաղորդագրության մեջ:
Գործակալությունը նշում է, որ երեքն էլ ծնունդով Ադրբեջանից են, որոնք Մարյինոյի շրջանում կռվի են բռնվել Հայաստանի քաղաքացիների հետ: Միջադեպի կապակցությամբ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել խուլիգանության և ավազակության վերաբերյալ: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 34 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







