Թեհրանը հուսով է, որ հուլիսի 19-ին Սիրիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կօգնեն խաղաղությանն այդ երկրում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ ընտրություններն անցկացվել են «օտարերկրյա օկուպացիոն զորքերի» ներկայության, ահաբեկիչների կողմից հարձակումների և միակողմանի պատժամիջոցների պայմաններում:
«Իրանը հուսով է, որ Սիրիայի խորհրդարանական ընտրությունները դրական քայլ կդառնան միջսիրիական քաղաքական երկխոսության խաղաղության, կայունության և առաջընթացի ուղղությամբ և կհեշտացնեն այդ երկրի ժողովրդի տառապանքները», — ասված է Մուսավիի հրապարակած հայտարարության մեջ:
Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել միայն Սիրիայի տարածքում, որտեղ յուրաքանչյուր ոք իրավունք ունի քվեարկելու միայն մշտական բնակության վայրում: Բացառություն է արվել երկրում պատերազմի ժամանակ բոլոր ընտրություններում ահաբեկիչների կողմից գրավված տարածքներից փախած քաղաքացիների համար։ Իդլիբ և Ռաքքա նահանգների բնակիչների համար իշխանությունները լրացուցիչ քվեատուփեր են տեղադրել նրանց ժամանակավոր գտնվելու վայրերում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







