Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:21

ՀՀ դեսպանությունը հայրենակիցներին կոչ է արել կապ պահպանել դիվանագիտական ներկայացուցչության հետ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը խնդրել է Հայաստանից ներկրումներ իրականացնողներին, որոնք Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում դժվարություններ ունեն ապրանքների իրացման հարցում, կապ հաստատել դիվանագիտական ներկայացուցչության հետ:

Այս մասին ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։ Դիվանագիտական ներկայացուցչության հետ կարելի է կապ հաստատել + 7 (966) 118-89-84 հեռախոսահամարով: Հաղորդվում է նաև, որ հնարավորություններ կան Մոսկվայում, Տուլայում, Վլադիմիրում, Դոնի Ռոստովում, Վորոնեժում և այլ քաղաքներում հայկական ապրանքների իրացման համար:

Բացի դեսպանատնից, հայ ներկրողները և անհատ ձեռնարկատերերը կարող են անվճար իրավաբանական օգնության համար դիմել հետևյալ կազմակերպություններին ՝ «АРМРОСС» իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիա՝ +7 (929) 939 78 00,  «ОМЕГА Групп» — +7 (909) 952- 70-49, +7 (985) 132 08 88, + 7 (495) 104 -82 -27, Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի մասնաճյուղին կից հայ իրավաբանների ասոցիացիա — + 7 (966) 153-00-00։

«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին զգոն լինել ստեղծված իրավիճակի կապակցությամբ, չտրվել հնարավոր սադրիչ գործողություններին, ձեռնպահ մնալ չհամաձայնեցված ակցիաների մասնակցությունից/կազմակերպումից (առանձին անձանց կողմից), հայտնի իրադարձությունների հետ կապված պատասխան գործողություններից, ինչպես նաև մշտական կապ պահպանել դիվանագիտական ներկայացուցչության և համայնքային կազմակերպությունների հետ, ինչպես և նախկինում, թույլ չտալ ՌԴ օրենսդրության հնարավոր խախտումներ եւ զգոնություն պահպանել հասարակական վայրերում պահանջվող սանիտարահամաճարակաբանական նորմերի պահպանման նկատմամբ: Խնդրում ենք նաև առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ», — ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը РБК-ին հայտնել էր, որ հուլիսի 18-ի երեկոյան Մոսկվայում և Ռուսաստանի այլ շրջաններում հայկական ապրանքների առաքման և առևտրի հետ կապված խնդիրներ այլևս չկան:

Ըստ դիվանագետի՝ Կալուգայի խճուղու մոտ գտնվող «Ֆուդ սիթի» շուկայի կայանատեղիում արգելափակված հայկական արտադրանքով բոլոր 52 մեքենաները կարողացել են դուրս գալ այնտեղից, «մնացել է միայն մեկ՝ անսարքը»: Դեսպանը նաև հայտնել է, որ հուլիսի 19-ի գիշերը «Ֆուդ սիթի» է ժամանել հայկական արտադրանքի մի քանի բեռնատարներ և ապրանքի իրացման հետ կապված խնդիրներ չեն առաջացել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+