Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ Թուրքիայի կողմից իրականացվող «Վագրի ճիրան» ռազմագործողության ընթացքում թունել է հայտնաբերվել:
Այս մասին Twitter-ում գրառում է կատարել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ermenihaber-ը։
Թուրքիայի ՊՆ-ի հաղորդմամբ՝ նշյալ թունելը պատկանում է Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK-ին։
Նշվում է, որ 1200 մ երկարություն ունեցող թունելն ունի 5 մուտք և բազմաթիվ կացարաններ։
Օպերացիայի ընթացքում թուրքական զինուժը առգրավել է նաև քուրդ զինյալներին պատկանող զենք և զինամթերք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







