Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 04:45

Իրանը փոխհատուցում կվճարի Թեհրանում տեղի ունեցած ավիավթարի համար

Այն երկրները, որոնց քաղաքացիները հունվարին զոհվել են Թեհրանի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարում, Իրանի հետ համատեղ բանակցություններ կվարեն զոհերի հարազատներին փոխհատուցելու շուրջ, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեին: Այս մասին նախարարը հայտնել Է Ուկրաինայի, Կանադայի, Աֆղանստանի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հաստատել է, որ նախարարները փոխըմբռնման և համագործակցության հուշագիր են ստորագրել փոխհատուցումների վճարման շուրջ բանակցություններում:

Անն Լինդեն հայտարարել է, որ ինքը ոչ մի կասկած չունի, որ Թեհրանը փոխհատուցում կվճարի:

Ավելի վաղ Իրանն առաջարկել էր զոհվածների ընտանիքներին վճարել 80 հազար դոլար, Ուկրաինան այդ գումարը բավարար չի համարել:

Հիշեցնենք, որ Թեհրանից Կիև ուղևորվող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի Boeing 737-800-ը վթարի էր ենթարկվել հունվարի 8-ի առավոտյան՝ Թեհրանից մեկնելուց անմիջապես հետո: Աղետի հետևանքով զոհվել է 176 քաղաքացի՝ 6 երկրից։ Իրանը պաշտոնապես խոստովանել է, որ ուղևորատար ինքնաթիռն իրանական կողմից պատահաբար է խփվել, նրան ընդունել են որպես թշնամական թիրախ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+