Երկուշաբթի առավոտյան նավթի գները զգալիորեն նվազում են կորոնավիրուսի շուրջ մտավախությունների և հումքի պահանջարկի վրա դրա ազդեցության արդյունքում, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է Ռիա Նովոստին։
Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1.88 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 40.18 դոլարի: WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն էժանացել են 2,21 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչև 37,64 դոլարի: Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն էժանացել են 2 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչև 40,2 դոլարի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







