Հունիսի 23-ին ֆրանսահայ հանրահայտ դրամատուրգ և դերասան Սիմոն Աբգարյանը արժանացել է «Մոլիեր» թատերական երեք մրցանակի իր հեղինակած և բեմադրած՝ «Էլեկտրան՝ գետնախորշերից» («Électre des bas-fonds») պիեսի համար: Այս մասին տեղեկատվություն է տարածել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։
Թատերական մրցանակները շնորհվել են «Հանրային թատրոնի լավագույն պիես», «Լավագույն բեմադրություն» և «Լավագույն ֆրանսախոս դրամատուրգ» գլխավոր անվանակարգերում:
Հաղորդվում է, որ 1987-ից շնորհվող «Մոլիեր» թատերական մրցանակը համարվում է ֆրանսիական թատերական բարձրագույն մրցանակը: Մրցանակն անվանված է ի պատիվ 17-րդ դարի աշխարհահռչակ ֆրանսիացի կատակերգակ և դրամատուրգ Մոլիերի:
https://www.facebook.com/444308868965216/posts/3135822676480475/?d=n
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







