ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում, եթե սահմանադրական բարեփոխումներն ընդունվեն՝ միաժամանակ նշելով, որ դեռևս վերջնական որոշում չի կայացրել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» -ն։
Իրեն կրկին առաջադրվելու հնարավորություն տվող սահմանադրական բարեփոխումների մասին խոսելիս Պուտինն ասել է, որ «եթե դա տեղի չունենա, ապա 2 տարի հետո, իսկ ես դա գիտեմ անձնական փորձից, նորմալ, ռիթմային աշխատանքի փոխարեն՝ իշխանության բազմաթիվ մակարդակներում «իրար կանցնեն»՝ փնտրելով հնարավոր իրավահաջորդների։
«Հարկավոր է աշխատել, ոչ թե իրավահաջորդների փնտրել», – ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև ճիշտ է համարել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացումը՝ չնայած կորոնավիրուսի համավարակին։
Սահմանադրական բարեփոխումների համառուսաստանյան հանրաքվեն նշանակված է հուլիսի 1-ին, սակայն այն փաստացի տեղի կունենա 7 օր՝ հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ Առաջին 6 օրերի ընթացքում Մոսկվայում և Նիժեգորոդսկի մարզում կանցկացվի էլեկտրոնային քվեարկություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







