Ռուսաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակման 7 972 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբի հաղորդագությունը։
Ռուսաստանում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 569 063-ի։
Մեկ օրում գրանցվել է մահվան 181 դեպք, համաճարակի ամբողջ ընթացքում գրանցվել է մահվան 7 841 քաղաքացի:
Անցած մեկ օրում երկրում լիովին ապաքինվել է 10 443 մարդ․ ընդհանուր առմամբ հիվանդանոցներից դուրս է գրվել 324 406 մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







