Առաջիկա տարում ԱՄՆ-ը մտադիր է արագացնել հիպերձայնային զենքի փորձարկումները։ Այս մասին հինգշաբթի առցանց սեմինարի ժամանակ հայտնել Է Պենտագոնի հիպերձայնային զենքի մշակման պատասխանատու Մայքլ Ուայթը։
Նրա խոսքով՝ հաջորդ տասներկու ամիսների ընթացքում հնարավոր կլինի տեսնել հարձակողական հիպերձայնային զենքի մշակման մշտական արագացումը։ Ուայթը նշել է, որ մարտի 19-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ավարտել է հաջող թռիչքային փորձարկումները:
Սեմինարի առցանց հեռարձակումն անցկացվել Է Պենտագոնի Twitter-ի էջում:
Ներկայումս ԱՄՆ-ում մշակվում են մի շարք հիպերձայնային կրիչներ։ Պենտագոնում ավելի վաղ խոստովանել էին, որ այդ ոլորտում հետ են մնում Չինաստանից և Ռուսաստանից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







