Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարողանա ներկա գտնվել հունիսի 24-ին Մոսկվայում կայացած Հաղթանակի զորահանդեսին՝ երկրում հայտարարված կարանտինային ռեժիմի պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերությունները և կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված իրավիճակը:
«Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը զրույցի ընթացքում հայտարարել է, որ երկրում կարանտինային ռեժիմի երկարաձգման կապակցությամբ չի կարողանա մասնակցել Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին: Այդ միջոցառմանը Ադրբեջանը կներկայացնի պաշտպանության նախարարը և Հանրապետության բանակի 75 զինծառայող»,- հայտնել է Ալիևի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Մոսկվայում տեղի կունենա Հաղթանակի զորահանդեսը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







