Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով։ Նախկին նախագահը գտնվում է ինքնամեկուսացման մեջ հինգշաբթի հաղորդել Է հանրապետության նախկին ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Ցավոք, կորոնավիրուսի առկայության վերաբերյալ նախագահի վերջին թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Անհանգստության առիթ չկա»,-շվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ Նուրսուլթան Նազարբաևը շարունակում է աշխատել հեռակա կարգով։
Ավելի վաղ այդ օրը Ղազախստանի կառավարությունը որոշում էր ընդունել խստացնել կարանտինը երկրի 6 քաղաքներում՝ Ալմաթիում, Նուր Սուլթանում, Շիմկենտեում, Կարագանդայում, Պավլոդարում և Էկիբաստուզում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







