Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի 85 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 987 նոր դեպք: Նրանցից 35,8%-ը չի ունեցել հիվանդության կլինիկական դրսևորումներ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Մոսկվայի օպերատիվ շտաբը։
Ըստ աղբյուրի, մեկ օրում արձանագրվել է 183 մահվան ելք: Մեկ օրում Ռուսաստանում լիովին ապաքինվել է 8 220 մարդ։
Ընդհանուր առմամբ, այսօր Ռուսաստանի 85 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսի 511 423 դեպք: Ողջ ընթացքում արձանագրվել է 6 715 մահվան ելքեր, ապաքինվել է 269 370 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







