Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 7 458 682 մարդ, առողջացածների թիվը՝ 3 778 218, մահվան ելքերի թիվը՝ 419 020: Այս մասին տեղեկացնում է worldometers.info կայքը։
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատվել է 2 066 401 կորոնավիրուսի դեպք։ Մահացել է 115 130 մարդ, ապաքինվել է 808 494 մարդ։
Երկրորդ տեղում Բրազիլիան է. այդ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 775 184 դեպք, մահացել է 39 797 մարդ, ապաքինվել է 396 692 հիվանդ:
Այնուհետև հաջորդում է Ռուսաստանը՝ կորոնավիրուսի 493 657 դեպք, մահացել է 6 358 մարդ, ապաքինվածների թիվը՝ 252 783:
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 290 143 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 41 128:
Դրանից հետո հաջորդում է Իսպանիան․ այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289 360 դեպք, մահերի թիվը՝ 27 136:
Հնդկաստանում հաստատվել է կորոնավիրուսի 287 155 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 8 107, ապաքինվածներինը՝ 140 979:
Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 235 763 դեպք , մահացել է 34 114, ապաքինվել է 169 939 հիվանդ:
Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 184 425 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 8 699, ապաքինվել է 167 800 հիվանդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







