ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել բոլոր երկրներին իրենց քաղաքացիներին ապահովել մթերքով, քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհը մոտ ժամանակներս կարող է բախվել պարենի պակասի հետ։ Այս մասին տեղեկանում են կազմակերպության կայքում արված հրապարակումից։
Գուտերեշն ընդգծել է, որ 820 մլն մարդ արդեն բախվել է սննդի պակասի հետ։
Այդ թիվը, նրա խոսքով, կաճի, քանի որ իրավիճակի վատթարացման պատճառով տուժում է ապրանքների մատակարարման համակարգը։
«Եթե մոտ ժամանակներս անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, հարյուր միլիոնավոր մեծահասակների և երեխաների համար սննդամթերքի հարցը կարգավորելու ուղղությամբ, դա կարող է երկարաժամկետ գլոբալ հետևանքներ ունենալ»,- ասել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Գուտերեշը խորհուրդ է տվել բոլոր երկրներին կարևորագույն գերակայություն ճանաչել սննդի համակարգը և ապահովել այդ ոլորտում աշխատող մարդկանց պաշտպանությունը:
Բացի այդ, պետությունների իշխանությունները պետք է ուժեղացնեն տրանսպորտի և տեղական շուկաների, սննդամթերքի արտադրության աջակցությունը, որպեսզի պարենային համակարգերն ի վիճակի լինեն ապահովել սննդամթերքի անխափան մատակարարումը:
Բացի այդ, նրա խոսքով, անհրաժեշտ է ընդլայնել սոցիալական աջակցության համապատասխան միջոցները, որպեսզի ընդգրկվեն գյուղական ձեռնարկությունները և սննդի փոքր արտադրողներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







