Բելառուսը պնդում է, որ անհրաժեշտ է վերանայել ռուսական գազի գինը՝ դրա արդար և ճիշտ մակարդակի որոշման համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Բելառուսի էներգետիկայի նախարարությունից՝ երկու երկրի գերատեսչությունների ղեկավարների տեսաժողովի ավարտին:
Բանակցությունների ժամանակ նախարարներն անդրադարձել են ռուսական գազի 2020 թվականի մատակարարումների հարցին:
«2020 թվականի վերջին ժամանակահատվածում նկատվել է Եվրոպա մատակարարվող ռուսական գազի գների իջեցման միտում ինչպես հանպատրաստից, այնպես էլ երկարաժամկետ պայմանագրերի դեպքում»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Կողմերը կարծիքներ են փոխանակել Բելառուսին մատակարարվող գազի հաշվարկի պայմանների իրագործման վերաբերյալ:
Այնտեղ հայտնել են, որ կողմերը կարծիքներ են փոխանակել Բելառուսին մատակարարվող գազի հաշվարկի պայմանների իրագործման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նախօրեին ռուսական «Գազպրոմ» ընկերությունը պատրաստակամություն էր հայտնել բանակցություններ սկսել Բելառուսի հետ 2021թ. գազի մատակարարման հարցով՝ երկրի կողմից 2020թ. պայմանագրի պահպանման դեպքում, որով սահմանված վերջնական գինը որոշվել էր փետրվարի 14-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







