Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 7 091 659 մարդ, ապաքինվածների թիվը՝ 3 461 118, մահվան ելքերի թիվը՝ 406 195: Այս մասին տեղեկացնում է worldometers.info կայքը։
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի 2 007 449 դեպք։ Մահացել է 112 469 մարդ, ապաքինվել՝ 761 708-ը։
Երկրորդ տեղում Բրազիլիան է. այդ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 691 962 դեպք, մահացել է 37 312 մարդ, ապաքինվել՝ 302 084 հիվանդ:
Այնուհետև հաջորդում է Ռուսաստանը՝ 467 673 կորոնավիրուսի դեպքով, մահացել է 5 859 մարդ, ապաքինվածների թիվը՝ 226 731 է։
Իսպանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 288 630 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 27 136:
Այնուհետեւ հաջորդում է Մեծ Բրիտանիան. այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 286 194 դեպք, մահերի թիվը՝ 40 542:
Հնդկաստանում հաստատվել է կորոնավիրուսի 257 486 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 7 207, ապաքինվածների թիվը՝ 123 848:
Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 234 998 դեպք, մահացել է 33 899, ապաքինվել է 165 837 հիվանդ:
Պերուում հայտնաբերվել է կորոնավիրուսի 196 515 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 5 465, ապաքինվել է 86 219 հիվանդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







