Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:28

Կիպրոսի զոհերի հուշարձանը վարկաբեկում է թուրքական բանակը․ Թուրքիայի ԱԳՆ

Կիպրոսի զոհերի հուշարձանը վարկաբեկում է թուրքական բանակը․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Եվրամիության միջոցներով Կիպրոսում 1974 թվականի իրադարձությունների ժամանակ սեռական բռնության ենթարկված կանանց նվիրված հուշարձան կառուցելու վերաբերյալ առաջարկը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Գերատեսչությունը հայտարարել է, որ 2027 թվականի ԵՄ բյուջեի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացության մեջ ներառված առաջարկը նպատակ ունի «վարկաբեկել թուրքական զինված ուժերը»։ Գերատեսչությունը պնդել է, որ կիպրոսյան հունական կողմի ներկայացրած մեղադրանքները «խեղաթյուրում և քաղաքականացնում են պատմական փաստերը»։

«Կիպրոսի խնդրի կարգավորմանը նպաստելու փոխարեն՝ ԵՄ կառույցները հեռանում են անաչառության և արդարության սկզբունքներից և վերածվում կիպրոսյան հունական կողմի քարոզչության գործիքի»,- ասված է հայտարարությունում։

Եվրախորհրդարանի Կանանց իրավունքների և գենդերային հավասարության հանձնաժողովը հավանություն է տվել Եվրահանձնաժողովին ուղղված առաջարկին՝ Կիպրոսի Հանրապետության հետ համատեղ ֆինանսավորել 1974 թվականին սեռական բռնության ենթարկված կանանց նվիրված հուշարձանի կառուցումը։ Նախաձեռնությունը ներկայացրել է կիպրոսցի եվրապատգամավոր Լուկաս Ֆուրլասը։

Եվրախորհրդարանը դեռ հուլիսի 8-ին ընդունել էր Կիպրոսի կանանց և աղջիկների վրա 1974 թվականի թուրքական ներխուժման հետևանքների վերաբերյալ բանաձև։ Փաստաթղթին կողմ էր քվեարկել 575 պատգամավոր, դեմ՝ 33-ը, իսկ 43-ը՝ ձեռնպահ։

Բանաձևում Եվրախորհրդարանը դատապարտել էր Կիպրոսում Թուրքիայի շարունակվող ռազմական ներկայությունը՝ այն որակելով որպես միջազգային իրավունքի խախտում։ Փաստաթղթում նշվել էին հակամարտության ընթացքում սեռական բռնության, բռնի տեղահանման, ընտանիքների բաժանման և մարդու իրավունքների այլ խախտումների դեպքեր։ Եվրախորհրդարանը նաև կոչ էր արել Թուրքիային համագործակցել սեռական բռնության, բռնի անհետացումների և միջազգային մարդասիրական իրավունքի հնարավոր խախտումների քննության հարցում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+