ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Թուրքիային, Ադրբեջանին, Կատարին, ԱՄԷ-ին և Սաուդյան Արաբիային անվանել է երկրներ, որոնք օգնում են Վաշինգտոնին Իրանի դեմ արշավում։
«Եթե նայեք Թուրքիային, Ադրբեջանին, Կատարին, ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային… շատ երկրներ երբեմն չեն ցանկանում հրապարակավ ասել այդ մասին, բայց անձնական զրույցներում նրանք շատ բան են անում մեզ օգնելու համար, որպեսզի իրանցիները պատժվեն»,- ասել է Վենսը։ Սակայն նա չի բացահայտել, թե կոնկրետ ինչ աջակցության միջոցառումների մասին է խոսքը։
Վենսի հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Իրանի միջև սրվող լարվածության ֆոնին։ Թեհրանը նախկինում հայտարարել էր, որ միջնորդների միջոցով Վաշինգտոնի հետ շփումները չի համարում բանակցություններ, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել իր պարտավորությունները։։
Օգոստոսի 19-ին Թեհրանն զգուշացրել էր տարածաշրջանի երկրներին չաջակցել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ձեռնարկվող գործողություններին։ Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում հայտարարել էր Իրանի դեմ «որևէ երկրի դեմ երբևէ իրականացված ամենաավերիչ տնտեսական գործողության» մասին։ Թրամփը նաև ընդգծել էր, որ Իրանին աջակցող երկրները նույնպես կբախվեն տնտեսական հետևանքների։
Այսօր ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը զգուշացրել էր, որ TRIPP-ի իրականացումը կարող է Հայաստանում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների տեղակայման հնարավորություն ստեղծել։
Կարդացեք նաև՝
Փորձագետը նախազգուշացրել է Հայաստան-Իրան հարաբերությունների համար TRIPP-ի հետևանքների մասին
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







