© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։
Իրանը դժվարությամբ է դիմադրում ԱՄՆ ճնշումներին․ ԶԼՄ
Իրանի համար ավելի ու ավելի դժվար է դիմադրել ԱՄՆ-ի կողմից նավթի արտահանումն արգելափակելու և պատժամիջոցներից խուսափելը կանխելու միջոցով տնտեսության վրա ճնշում գործադրելու արշավին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանական բարձրաստիճան աղբյուրներին:
Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ի գործողություններն Իրանի կառավարությանը դրել են շատ ավելի խոցելի իրավիճակում՝ թողնելով ընդամենը մի քանի հնարավորություն՝ արտարժույթ ստանալու կամ ապրանքներ ձեռք բերելու համար։ Աղբյուրները նաև նշել են, որ Իրանի մուտքն այլ երկրների միջազգային ֆինանսական ցանցեր կտրելու փորձերն «իրական և անմիջական սպառնալիք» են ներկայացնում։
Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ի ճնշումը և Իրանի հարվածները խափանել են Իրանի հիմնական առևտրային ուղիներից մեկը՝ Միացյալ Արաբական Էմիրությունները, որն օգոստոսի 19-ին հայտարարել էր Թեհրանի հետ առևտրային և ֆինանսական բոլոր գործարքների դադարեցման մասին՝ մինչև հետագա ծանուցում։
Ավելին, ԱՄՆ-ի կողմից իրանական նավթի արտահանման շրջափակումը լիովին կտրել է Թեհրանի եկամտի հիմնական աղբյուրը, գրում է գործակալությունը։ Աղբյուրների խոսքով՝ Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների դեմ երկրորդային պատժամիջոցներն ընդլայնելու ԱՄՆ-ի միջոցառումները չափազանց թանկ են դարձնում պատժամիջոցներից խուսափելու՝ կեղծ ընկերությունների, չգրանցված տանկերների և մաքսանենգության միջոցով ստեղծված իրանական ցանցերի գործունեությունը։
Reuters-ը նշում է, որ Իրանի իրավիճակը սրվում է տնտեսական խորը ճգնաժամի պատճառով, որի մեջ երկիրն արդեն գտնվում էր ԱՄՆ-ի հետ հակամարտությունից առաջ։ Ճգնաժամը կապված է իրանական արժույթի արժեզրկման, գնաճի, ինչպես նաև ԱՄՆ-ի ռմբակոծություններից վնասված արդյունաբերության և ենթակառուցվածքների վերականգնման հսկայական ծախսերի հետ։
Վերջին օրերին իրանական ռիալն անկում է ապրել՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի։ Աղբյուրներից մեկը նշում է, որ Իրանն ունի ընդամենը երկու ամսվա բենզինի պաշար։ «Քփլեր» վերլուծական ընկերության տվյալների համաձայն՝ այս ամիս իրանական նավթի առաքումները նվազել են մինչև օրական մոտ 260 000 բարել՝ նախորդ տարվա մոտ 1,7 միլիոն բարելի համեմատ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ հայտարարել էր առևտրի ընդհանուր ծավալների 25-35%-ով կրճատման մասին։ Օգոստոսին ԱՄՆ-ն ընդլայնել էր Իրանի հետ կապված գործունեության ցանկը, որը ենթակա է երկրորդական պատժամիջոցների։ Սահմանափակումները կարող են ազդել թվային ակտիվների, տեխնոլոգիաների, ոսկու, ավիացիայի և նավագնացության վրա։
Վաշինգտոնը նաև զգուշացրել է, որ այն երկրները, որոնք շարունակում են առևտուր անել Թեհրանի հետ, ռիսկի են դիմում կորցնելու դոլարային ֆինանսական համակարգ մուտք գործելը։
Թեմայով
ԲոլորըՏեսանյութեր
Բոլոր տեսանյութերըՇաբաթվա ամենաընթերցվածը
- Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերը
- Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմանները
- ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄ
- Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգը
- Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանել
- Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերել







