Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 6,704,014 մարդ, ապաքինվածների թիվը` 3,252,562, մահվան ելքերի թիվը՝ 393,233: Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից։
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի 1,924,051 դեպք։ Մահացել 110,173 մարդ, ապաքինվել է 712,252։
Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի 615,870 դեպք, մահացել է 34,039, ապաքինվել՝ 274,997 մարդ։
Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 441,108 դեպք, մահացել է 27,133, ապաքինվել՝ 204,623:
Իսպանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 287,740 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 27,133։
Այնուհետ հաջորդում է Մեծ Բրիտանիան. այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսային վարակով վարակման 281,661 դեպք, մահերի թիվը՝ 39,904 է:
Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 234,013 դեպք, մահացել է 33,689-ը, ապաքինվել՝ 161,895 հիվանդ:
Իտալիային հաջորդում է Հնդկաստանը։ Այնտեղ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 227,029 դեպք, մահացել է 6,363-ը, ապաքինվել՝ 109,462 հիվանդ:
Գերմանիայում հայտնաբերվել է 184,923 կորոնավիրուսի դեպք, մահացել է 8,736 մարդ, ապաքինվել՝ 168,500 հիվանդ:
Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսի 152,444 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 29,065 է, ապաքինվածների թիվը՝ 69,976:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







