Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն քսան մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը:
Պետության մի շարք շրջաններում վաղ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել են մինչև մեկ մետր բարձրությամբ ցունամիի ալիքներ։ Ցունամիի վտանգի մասին նախազգուշացումը չեղարկվել է երկրաշարժից մոտ երեք ժամ անց։
Մաումերե նավահանգստային քաղաքի շրջակայքում փրկարարները հայտնաբերել են 20 զոհի և վեց վիրավորի, իսկ երկու մարդ շարունակում է մնալ փլատակներում։ Այս մասին հայտնել է քաղաքի փրկարարական ծառայության ղեկավար Ֆաթհուր Ռահմանը։
Մաումերեն Ինդոնեզիայի արևելքում գտնվող Ֆլորես կղզու Սիկա շրջանի գլխավոր քաղաքն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







