Մինեապոլսում ոստիկանական գործողության հետևանքով մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի դիահերձումը ցույց է տվել, որ նա վարակված է եղել կորոնավիրոսով։ Այս մասին ասվում է Հեննեփին շրջանի դատաբժշկական փորձաքննության կենտրոնի տված եզրակացության մեջ, գրում են ամերիկյան լրատվամիջոցները։ Դիահերձումը կատարվել է Ֆլոյդի հարազատների պնդմամբ։
Եզրակացության մեջ հաստատվում է վարակման փաստը, բայց նշվում, որ նրա մահվան պատճառը եղել է ոչ թե կորոնավիրուսը, այլ սիրտ-անոթային համակարգի խնդիրները։
Հիշեցնենք, որ 46-ամյա Ջորջ Ֆլոյդի ձերբակալության ժամանակ Մինեապոլիսի ոստիկաններից մեկը նրան դեմքով տապալել էր ասֆալտին՝ ծունկը սեղմելով նրա պարանոցին։ Ֆլոյդը այդ դիրքում անցկացրել էր մոտ 7 րոպե, նա այդ ամբողջ ընթացքում կրկնել է, որ չի կարողանում շնչել։ Տղամարդը մահացել էր վերակենդանացման բաժանմունքում, իսկ նրա ձերբակալության տեսանյութը հայտնվել է համացանցում։ Հետագայում նրա մահը ճանաչվեց սպանություն։
Ֆլոյդի սպանությունից հետո ԱՄՆ-ում տեղի են ունենում բողոքի զանգածային ցույցեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







