Իրանի իշխանությունները կասեցնում են Միացյալ Նահանգների հետ հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով ստանձնած իրենց պարտավորությունները, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, փոխանցում է Tasnim-ը։
«Մենք նույնպես կասեցնում ենք մեր պարտավորությունները. ներկայումս չենք կատարում դրանք և կենտրոնացած ենք երկրի պաշտպանության վրա»,- հայտնել է լրատվական գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ հրադադարի դադարեցման մասին։ Ի պատասխան՝ Թեհրանը սկսել էր հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ թիրախներին, որոնք գտնվում են Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Օմանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







