ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Իրանին հասցված հարվածների հերթական շարքը, հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«90-րոպեանոց հարվածների շարքի ընթացքում CENTCOM-ի ուժերը բարձր ճշգրտության զինամթերք են արձակել Մեծ Թունբ կղզում գտնվող առափնյա պաշտպանության համակարգերի, ինչպես նաև թևավոր հրթիռների պահեստների և արձակման կայանների ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հրամանատարության գնահատմամբ՝ հարվածներն է՛լ ավելի են թուլացրել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու Իրանի կարողությունը։
ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 9-ի գիշերը նոր հարվածների շարք էին սկսել Իրանի տարածքի ուղղությամբ։ Թեհրանն, իր հերթին, պատասխան հարվածներ էր հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Կատարում գտնվող թիրախներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







