Իրանի և Կատարի միջև ծովային առևտուրը շուրջ 5 ամսվա դադարից հետո վերսկսվել է, կիրակի օրը պետական լրատվամիջոցներին հայտնել է Դոհայում Իրանի առևտրային կցորդը, տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Թեհրանի և Վաշինգտոնի միջև նախորդ ամիս ստորագրված ժամանակավոր համաձայնագիրը 4 ամիս տևած հակամարտությունից հետո ռազմական գործողությունների ավարտի մասին էր և պարտավորեցնում էր վերադառնալ Պարսից ծոցում նախապատերազմյան ծովային երթևեկությանը, թեև ծոց մուտքի և ելքի տարանցումը դեռևս մնում է վիճահարույց։
Հունիսի 29-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իրանի պատվիրակությունը շուտով կմեկնի Կատար՝ իրանա-ամերիկյան հուշագրի իրականացման վերաբերյալ խորհրդակցությունների նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







