Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:15

Իսրայելում հայտարարել են Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին

Իսրայելում հայտարարել են Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին

Իսրայելի կառավարության առաջիկա նիստում կներկայացվի բանաձևի նախագիծ՝ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ, հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը X-ի իր էջում։

Սաարի խոսքով՝ Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը «բարոյական և պատմական պարտք է»։

Սաարը նաև ընդգծել է պատմական ճշմարտության ժխտումը, նվազեցումը կամ խեղաթյուրումը խստորեն դատապարտելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ բանաձևը հետագայում կներկայացվի Քնեսեթի քվեարկությանը։

Սաարի հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գովաբանելուց մեկ օր անց, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր վաճառքի քննարկումների ֆոնին։ Ynet պարբերականը նշում է, որ Իսրայելի նման քայլը, ամենայն հավանականությամբ, դժգոհություն կառաջացնի Էրդողանի մոտ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահը կարող էր աջակցել Իրանին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունում, քանի որ «Իսրայելի մեծ երկրպագու չէ», սակայն Վաշինգտոնի խնդրանքով չի միջամտել։

Իսրայելը շարունակում է պաշտոնական մակարդակով չճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ չնայած քաղաքական գործիչների առանձին հայտարարություններին և խորհրդարանում այս հարցի պարբերական քննարկումներին։ Թեման շարունակում է զգայուն մնալ իսրայելական արտաքին քաղաքականության համար և, մասնավորապես, կապված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկրի հարաբերությունների հետ։ Թուրքիան մնում է Իրանում, Գազայում և Լիբանանում Իսրայելի գործողությունների ամենախիստ քննադատներից մեկը։ Անկարան դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը և միջազգային դատարաններում քայլեր է պահանջում նրա դեմ։

Կարդացեք նաև՝

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստին պետությունը․ ԱԳՆ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+