Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 6,371,696 մարդ, ապաքինվածների թիվը՝ 2,904,958, մահվան ելքերի թիվը՝ 377,556: Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից։
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի 1,859,323 դեպք։ Մահացել 106,925 մարդ, ապաքինվել է 615,416։
Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի 529,405 դեպք, մահացել է 30,046, ապաքինվել՝ 211,080 մարդ։
Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 414,878 դեպք, մահացել է 4,855, ապաքինվել՝ 175,877:
Իսպանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 286,718 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 27,127, ապաքինվածներինը՝ 196,958:
Այնուհետ հաջորդում է Մեծ Բրիտանիան. այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսային վարակով վարակման 276,332 դեպք, մահերի թիվը՝ 39,045 է:
Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 233,197 դեպք, մահացել է 33,475-ը, ապաքինվել՝ 158,355 հիվանդ:
Իտալիային հաջորդում է Հնդկաստանը։ Այնտեղ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 198,706 դեպք, մահացել է 5,608-ը, ապաքինվել՝ 95,754 հիվանդ:
Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսի 189,220 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 28,833 է, ապաքինվածների թիվը՝ 68,440:
Գերմանիայում հայտնաբերվել է 183,765 կորոնավիրուսի դեպք, մահացել է 8,618 մարդ, ապաքինվել՝ 165,900 հիվանդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







