Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:02

Հույները դրոշ են կախել մզկիթից՝ ի պատասխան Սբ․ Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցանության

Մայիսի 29-ին օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհի (Նվաճող) կողմից Կոստանդնուպոլսի գրավման 567-րդ տարեդարձի կապակցությամբ Ստամբուլի Սբ․ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարում ընթերցվել են հատվածներ Ղուրանից՝ մահմեդականների սուրբ գրքից։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Դա խիստ բացասական արձագանք է առաջացրել հույների շրջանում, քանի որ մոտ 1000 տարի (մինչև 1453թ․) Սբ․ Սոֆիայի տաճարը Բյուզանդիայի ու աշխարհի ամենամեծ ուղղափառ քրիստոնեական տաճարն է եղել, ինչպես նաև՝ հունական տիեզերական պատրիարքի նստավայրը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թույլտվությամբ Այա Սոֆիայում տեղի ունեցած ղուրանյան ընթերցանությունից հետո զայրացած հույները սոցցանցերում «Այա Սոֆիան կրկին մերն է լինելու» խորագրով արշավ են սկսել։

Երեկ երեկոյան էլ թուրք-հունական սահմանի մոտ գտնվող հունական Դիմետոկա քաղաքում 500 տարի առաջ կառուցված ու այժմ չգործող օսմանյան մզկիթի մինարեթից Հունաստանի դրոշն են կախել։ Դիմետոկայի քաղաքապետը, սակայն, առավոտյան կարգադրել է իջեցնել անհայտ անձանց կողմից կախված դրոշը։

Հունական ոստիկանությունն էլ դեպքի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է սկսել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+