Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:45

Բելառուսում չկան Փաշինյաններ ու Զելենսկիներ․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ իր երկրում «մայդանները» բացառված են։ Այս մասին նախագահը հայտարարել Է երկրի պետական անվտանգության կոմիտեի նախագահ Վալերի Վակուլչիկի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։

Նա կոչ է արել Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները չհամեմատել Հայաստանում կամ Ուկրաինայում տեղի ունեցող որոշակի զարգացումների հետ:

«Պետք չէ մեզ համեմատել, ասել, թե մեզ մոտ նոր Փաշինյաններ, նոր Զելենսկիներ կան, թե մեզ մոտ գրեթե նույն իրավիճակն է, ինչը Հայաստանում և Ուկրաինայում: Պետք է ասեմ, որ իրավիճակը կարող է տարբեր կերպով դասավորվել: Միայն թե մենք Փաշինյաններ և Զելենսկիներ չունենք», — ասել է Լուկաշենկոն:

Ըստ Լուկաշենկոյի՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և Ուկրաինայում, Զելենսկին և Փաշինյանը տաղանդավոր մարդիկ են:

«Այդ մարդիկ տաղանդավոր են և ամենակարևորն՝ իրենց երկրի հայրենասերները: Իսկ մեր մոտ ոմանք ուզում են մեկ կոպեկով վաճառել այն ամենը, ինչը ստեղծվել է այստեղ ոչ միայն նախագահ Լուկաշենկոյի, ոչ միայն իշխանությունների կողմից: Ժողովրդի կողմից է ստեղծվել։ Հետևաբար, դա չի կարելի թույլ տալ», — հայտարարել է հանրապետության ղեկավարը:

Լուկաշենկոն նշել է, որ ապակայունացում նա թույլ չի տա, թեև ոչ մեկի «բերանը փակել» չի պատրաստվում: Նրա խոսքով՝ երկրի քաղաքներում կան հատուկ վայրեր, որտեղ կարելի է հանրային քննարկումներ անցկացնել, միայն Մինսկում նման վեց կետ կա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+