ԱՄՆ Սենատը չի սահմանափակի նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորություններն Իրանի հարցով, հայտնում է CBS News-ը։
Բանաձևը մերժվել է 47 կողմ, 48 դեմ ձայներով։
Փաստաթուղթը պահանջում էր չկիրառել ռազմական գործողություններ Իրանի դեմ կամ Իրանի տարածքում առանց Կոնգրեսի կողմից հատուկ արտոնությունների։
CBS News-ը նշում է, որ 2015 թվականին Կոնգրեսն ընդունել էր Իրանի միջուկային համաձայնագրի վերանայման մասին օրենքը, որով Իրանի միջուկային ծրագրին առնչվող ցանկացած համաձայնագիր պետք է ներկայացվի Կոնգրեսի վերանայմանը՝ նախքան պատժամիջոցների որևէ չեղարկում։
Associated Press-ը նշում է, որ սա Սենատի 9-րդ անհաջող փորձն է սահմանափակել Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում։ Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր առանձին բանաձև, որը պահանջում էր դադարեցնել ԱՄՆ ռազմական գործողություններն Իրանի դեմ առանց Կոնգրեսի թույլտվության, սակայն Սենատը դեռ չի քննարկել այդ փաստաթուղթը։
Հունիսի 15-ին Իրանի և ԱՄՆ-ի միջև Պարսից ծոցում պատերազմի ավարտի մասին հուշագրի վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռքբերվել, որի պաշտոնական ստորագրումը նախատեսված է հունիսի 19-ին՝ Ժնևում։




































