ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Հորմորզի նեղուցում նավերի վճարողի ուղեկցում կազմակերպելու հնարավորությունը, հունիսի 17-ին գրել է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Քննարկումներ են ընթանում այն մասին, որ Վաշինգտոնին գումար վճարելով՝ նավերը կկարողանան ստանալ, այսպես կոչված, VIP ուղեկցմամբ անցում»,- ասել է պարբերականի զրուցակիցը։
Ըստ Politico-ի աղբյուրների՝ Թրամփի վարչակազմում քննարկվում են այնպիսի միջոցառումներ, որոնք կարող են խրախուսել նավատերերին անցնել նեղուցով։
Հունիսի 15-ին Իրանի և ԱՄՆ-ի միջև Պարսից ծոցում պատերազմի ավարտի մասին հուշագրի վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որի պաշտոնական ստորագրումը նախատեսված է հունիսի 19-ին՝ Ժնևում։
Համաձայնագիրը նախատեսում է վերաբացել Հորմուզի նեղուցը նավագնացության համար, դադարեցնել ԱՄՆ-ի կողմից իրանական նավանգիստների շրջափակումը և երկարաձգել հրադադարը։ Իրանի միջուկային ծրագիրը կքննարկվի ավելի ուշ՝ լրացուցիչ 60-օրյա բանակցությունների ընթացքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







