ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կարող է մնալ նախագահի պաշտոնում մինչև 2032 թվականը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես այստեղ կլինեմ 2028 թվականին, իսկ գուցե այստեղ լինեմ նաև 2032-ին: Չգիտեմ: Գուցե լինեմ»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ նկատի ունենալով մինչև 2032 թվականը պաշտոնում մնալու հնարավորությունը:
Օրենքով՝ Թրամփի նախագահական երկրորդ ժամկետը պետք է ավարտվի 2029 թվականի հունվարին։
ԱՄՆ սահմանադրության 22-րդ փոփոխությունը, որն ընդունվել էր 1951 թվականին, սահմանափակում է նախագահի պաշտոնավարման ժամկետը երկու ժամկետով: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի ներկայիս առաջնորդը բազմիցս բարձրացրել է երրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորությունը: Ավելին, նախագահի նախկին գլխավոր քաղաքական ռազմավար Սթիվ Բեննոնը նախորդ տարվա աշնանը նմանատիպ հեռանկարների հույս էր հայտնել։
Թրամփը երկրորդ ժամկետում հաղթել էր 2024 թվականի նոյեմբերին՝ առաջ անցնելով դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսից։ Նրա առաջին նախագահական ժամկետը 2017-2021 թվականներին էր։



























