Գերմանիայի նախկին կանցլեր (2005-2021) Անգելա Մերկելը կարծում է, որ մարդկանց հետ շփվելու իր ամենավատ որակը երբեմն անհամբերությունն է, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես երբեմն անհամբեր եմ դառնում, եթե ինչ-որ մեկը չափազանց երկար է խոսում»,- նշել է նա։
Focus ամսագրին տված հարցազրույցում նա նաև պատասխանել է հաղորդակցվելու իր լավագույն որակի մասին հարցին. «Կարծում եմ՝ դա այն է, որ ես բոլորին նախ հնարավորություն եմ տալիս»:
Միևնույն ժամանակ, նա կիսվել է, որ դեռևս բջջային հեռախոս է պահում սեղանին, բայց այլևս ոչ նորությունների համար:
«Այժմ մեծ առավելություններից մեկն այն է, որ ես այլևս անհանգստանալու կարիք չունեմ, որ գիշերվա կեսին կարթնացնեն որևէ քաղաքական հարցի վերաբերյալ զանգով»,- նշել է Գերմանիայի նախկին կանցլերը:
Նրա խոսքով՝ այդ ամենին ամենևին չի կարողում:
«Ես երկար ժամանակ ունեցել եմ Գերմանիայի կանցլեր լինելու ուրախությունը վայելելու, որ կարողացա անկեղծորեն և կամավոր ասել՝ այլևս չեմ առաջադրվում»: Պատմությունն ավարտվեց ներդաշնակորեն»,- ընդգծել է Մերկելը։
Մերկելը (ծննդյան ազգանունը՝ Կասներ) ծնվել է 1954 թվականի հուլիսի 17-ին՝ Համբուրգում, լյութերական քահանայի և ուսուցչի ընտանիքում։ 2000 թվականին նա դարձել է Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) առաջին կին նախագահը։ 2005 թվականի նոյեմբերի 22-ին Բունդեսթագը (Գերմանիայի խորհրդարան) Մերկելին ընտրել էր դաշնային կանցլեր։ Նա պաշտոնապես հրաժարական էր տվել 2021 թվականի դեկտեմբերի 8-ին։ Մերկելը բազմիցս գլխավորել է Forbes ամսագրի աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկը։



































