Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ
Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին բռնկված անտառային հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ, հայտնում է Presse Agence-ը։ Հրդեհը բռնկվել...
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ երախտագիտությամբ և հարգանքով են հիշում հայրերին ու պապերին, որոնք ուս-ուսի տվա՝ծ կռվել են ռազմաճակատում և աշխատել թիկունքում՝ անասելի զոհողությունների ու զրկանքների գնով մոտեցնելով բաղձալի հաղթանակը։
Օտարերկրյա պետությունների ղեկավարներին և քաղաքացիներին ուղղված շնորհավորական ուղերձներում Ռուսաստանի նախագահը ջերմ շնորհավորանքներ և անկեղծ երախտագիտության խոսքեր է փոխանցել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և թիկունքի աշխատավորներին՝ մաղթելով նրանց քաջառողջություն, տոկունություն և երկարակեցություն։
Պուտինը Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված ուղերձներում կոչ է արել պահպանել պատերազմի ծանր տարիների իրադարձությունների հիշատակը և փոխանցել հաջորդ սերունդներին բարեկամության ու փոխօգնության բարի ավանդույթները, որոնք միավորում են իրենց ժողովուրդներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մայիսի 8-ին մեկնել էր ՌԴ՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին։
Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ էին խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրին: Այնուհետև Մոսկվա ժամանած պատվիրակությունների ղեկավարների պատվին Պուտինի անունից տրված ընդունելություն էր տեղի ունեցել։ Ռուսաստանի առաջնորդը շնորհակալություն էր հայտնել օտարերկրյա պատվիրակություններին՝ միջոցառումների ներկա գտնվելու համար։
Փաշինյանն այս տարի չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա շքերթին՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավով պայմանավորված։
Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին բռնկված անտառային հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ, հայտնում է Presse Agence-ը։ Հրդեհը բռնկվել...
Wildberries-ը հայտարարել է, որ «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով, իսկ մամուլում տարածված տեղեկությունները՝ անօդաչուների հարձակման հետևանքով պահեստի տարհանման...
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայից կրած պարտությունից հետո Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում զանգվածային անկարգություններ են սկսվել, ինչի հետևանքով ոստիկանությունը տասնյակից...
Brent տեսակի նավթի գինը հուլիսի 20-ին գերազանցել է մեկ բարելի դիմաց 90 դոլարը՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իրանի փոխադարձ հարվածների...
ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի և մեծացնում է տարածաշրջանում ռազմական ինքնաթիռների թիվը, հայտնել է The Washington...
Մադրիդից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա բռնկված խոշոր հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 12 000 հեկտար անտառային և բնակելի տարածք,...

Ռուս-իսրայելական բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինը հայտարարել է, որ կարող է իրավական գործընթաց նախաձեռնել Հայաստանի դեմ, եթե երկիր մուտք գործելու...
Read moreDetailsՖրանսիայի Միջերկրական ծովի ափին բռնկված անտառային հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ, հայտնում է Presse Agence-ը։ Հրդեհը բռնկվել...
Read moreDetails«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news