Զինամթերքի պակասը խնդիր է Ֆրանսիայում, և Փարիզը ներգրավում է արդյունաբերական ընկերություններին՝ հրթիռների արտադրությունն արագացնելու համար, հայտարարել է Ֆրանսիայի օդատիեզերական ուժերի շտաբի պետ, գեներալ Ժերոմ Բելանժերը Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պաշարները, իհարկե, մնում են խնդիր։ Մենք ներգրավում ենք արդյունաբերությանն արտադրությունն արագացնելու համար՝ օգտագործված հրթիռների պաշարները համալրելու նպատակով»,- ասել է նա՝ պատասխանելով Պարսից ծոցի երկրներին անօդաչու թռչող սարքերի չեզոքացման գործում օգնելուց հետո զինամթերքի պակասի մասին հարցին։
Գեներալի խոսքով՝ «անհրաժեշտ է պահեստում պահել այն զինամթերքը, որն անհրաժեշտ է Օդատիեզերական ուժերի ներկայիս խնդիրների համար՝ ազգային օդային տարածքի և հարակից գոտիների պաշտպանություն, ինչպես նաև միջուկային զսպում իր ավիացիոն բաղադրիչով»։






































