ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է Իրանի դեմ միջուկային զենքի կիրառման հնարավորությունը և կողմ է արտահայտվել, որ այն երբեք չօգտագործվի աշխարհում ոչ մեկի կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ո՛չ: Ինչո՞ւ պիտի դրա կարիքն ունենայի: Ինչ հիմար հարց է: Ինչո՞ւ ես պիտի օգտագործեի միջուկային զենք»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք այն օգտագործել Իրանի դեմ:
Ըստ Թրամփի՝ միջուկային զենքը երբեք չպետք է կիրառվի:
Թրամփը հայտարարել էր Իրանի և Լիբանանի հրադադարների երկարաձգման մասին:



































