Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 5 687 750 մարդ, ապաքինվածների թիվը՝ 2 431 636, մահվան ելքերի թիվը՝ 352 261: Այս մասին տեղեկացնում է worldometers.info կայքը։
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի 1 725 275 դեպք։ Մահացել է 100 572 մարդ, ապաքինվել՝ 479 969 մարդ։
Երկրորդ տեղում Բրազիլիան է. այդ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 394 507 դեպք, մահացել է 24 593 մարդ, ապաքինվել է 158 593 հիվանդ:
Այնուհետև հաջորդում է Ռուսաստանը՝ կորոնավիրուսի 362 342 դեպք, մահացել է 3 807 մարդ, ապաքինվածների թիվը՝ 131 129:
Իսպանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 283 339 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 27 117, ապաքինվածներինը՝ 196 958:
Դրանից հետո հաջորդում է Մեծ Բրիտանիան. այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսային վարակով վարակման 265 227 դեպք, մահերի թիվը՝ 37 048:
Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 230 555 դեպք, մահացել է 32 955, ապաքինվել է 144 658 հիվանդ:
Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսի 182 722 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 28 530, ապաքինվածների թիվը՝ 65 879:
Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 181 288 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 8 498, ապաքինվել է 162 000 հիվանդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







