Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 09:42

Թրամփը որոշ դեղամիջոցների ներկրման 100%-անոց մաքսատուրքերի վերաբերյալ հրամանագիր է ստորագրել

Թրամփը որոշ դեղամիջոցների ներկրման 100%-անոց մաքսատուրքերի վերաբերյալ հրամանագիր է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որով 100% մաքսատուրք է սահմանվում այն ընկերությունների որոշ դեղամիջոցների համար, որոնք առաջիկա ամիսներին համաձայնության չեն գա Վաշինգտոնի հետ։ Փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում։

Համաձայն փաստաթղթի՝ զրոյական դրույք կկիրառվի այն ընկերությունների համար, որոնք համաձայնություն են ձեռք բերել և ԱՄՆ-ում կհիմնեն դեղամիջոցների ու դրանց բաղադրիչների արտադրամասեր։ Այն ընկերությունների համար, որոնք չունեն նման համաձայնություն, բայց իրականացնում են նմանատիպ նախագծեր ԱՄՆ-ում, կկիրառվի 20%-անոց մաքսատուրք, որը հետագայում կբարձրանա մինչև 100%։

Ինչպես հայտնել է The Washington Post-ը, խոշոր ընկերություններն ունեն 120 օր, իսկ մնացած բոլորը՝ 180 օր՝ Թրամփի վարչակազմի հետ բանակցելու համար մինչև մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը։ Ըստ աղբյուրի՝ Վաշինգտոնն արդեն համաձայնություններ է ձեռք բերել դեղամիջոցների 17 խոշոր արտադրողի հետ։

Թրամփը սահմանված սակագները հիմնավորել է «ազգային անվտանգության սպառնալիքով», որն առաջացնում է դեղամիջոցների և դրանց բաղադրիչների ներկրումը։ Հրամանագրի ընդունումը համընկնում է, այսպես կոչված, «Ազատագրման օրվա» առաջին տարելիցի հետ (2025թ. ապրիլի 2), երբ նախագահը գրեթե ամբողջ աշխարհի համար ներդրել էր լայնամասշտաբ մաքսատուրքեր։

Մի շարք երկրներ արդեն ձեռք են բերել առևտրային համաձայնություններ ԱՄՆ-ի հետ։ Եվրամիության, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Շվեյցարիայի համար կկիրառվի 15%-անոց, իսկ Մեծ Բրիտանիայի համար՝ 10%-անոց սակագին։

Բացի այդ, Թրամփը թարմացրել է պողպատի, ալյումինի և պղնձի ներկրման 50%-անոց մաքսատուրքերի հաշվարկման սխեման։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+