Եվրահանձնաժողովն Ուկրաինային 80 մլն եվրո է ուղարկել Ռուսաստանի սառեցված ակտիվների վերաներդրումից բռնագրավված եկամուտներից, Կիև կատարած այցի ընթացքում հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ «լավ նորություն չունի» Ուկրաինային 90 մլրդ եվրո ռազմական ֆինանսավորում հատկացնելու վերաբերյալ, որոնք արգելափակում են Հունգարիան և Սլովակիան:
Մոսկվան բազմիցս զգուշացրել է չօգտագործել իր սառեցված ակտիվների միջոցները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







