Իրանի Մեջլիսի հանձնաժողովը հավանություն է տվել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար մաքսատուրքերի գանձման ծրագրին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրանական Tasnim գործակալությանը:
Նոր պլանը ներառում է նաև նավերի անցման արգելք, որոնք կապված են ԱՄՆ-ի, Իսրայելի կամ այն երկրների հետ, որ պատժամիջոցներ են սահմանել Իսլամական Հանրապետության դեմ: Տուրքերի վճարումը պետք է կատարվի իրանական ռիալով։
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ալաոդդին Բորուջերդիին մարտի 30-ին տեղեկացրել էր, որ Թեհրանը նախատեսում է վճարովի դարձնել նավերի անցումը Հորմուզի նեղուցով: Նրա խոսքով՝ նավագնացության անվտանգությունն ապահովելու և ջրային ուղիների սպասարկման ծառայությունները կտրամադրվեն վճարովի հիմունքներով։
Միևնույն ժամանակ, փետրվարի 28-ից հետո, երբ սկսվել էր ամերիկա-իսրայելական արշավն Իրանի դեմ, Թեհրանը, փաստացի, սահմանափակել է նավագնացությունը նեղուցով։ Անարգել անցում, ըստ տեղեկությունների, տրամադրվել է միայն բարեկամ կամ չեզոք դիրքորոշում պահպանող երկրների նավերին։






































