Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Կատարում մարտի 22-ին ուղղաթիռի վթարի հետևանքով անձնակազմի բոլոր՝ 7 անդամի մահվան մասին, տեղեկացրել է Al Jazeera-ն։
Թուրքիայի և Կատարի պաշտպանության նախարարությունների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ զոհվածներից 4-ը Կատարի զինված ուժերի զինծառայողներ էին, մեկը՝ Թուրքիայի զինծառայող, իսկ երկուսը՝ թուրքական «Ասելսան» պաշտպանական ընկերության աշխատակից։
Գերատեսչությունները նշել են, որ ուղղաթիռը վթարի է ենթարկվել ուսումնական թռիչքի ժամանակ առաջացած տեխնիկական խնդրի պատճառով։






































