Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+7°
  • Սևան+2°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 19:08

Թրամփը քննարկում է Իրանի Խարգ կղզու գրավման հնարավորությունը. ԶԼՄ

Թրամփը քննարկում է Իրանի Խարգ կղզու գրավման հնարավորությունը. ԶԼՄ
TEHRAN, IRAN - MARCH 12: A general view of the Port of Kharg Island Oil Terminal, 25 km from the Iranian coast in the Persian Gulf and 483 km northwest of the Strait of Hormuz, in Iran on March 12, 2017. Kharg Island Oil Terminal brings Iranian oil to the world market. The oil terminal is the world's largest open oil terminal, with 95% of Iran's crude oil exports coming through it. (Photo by Fatemeh Bahrami/Anadolu Agency/Getty Images)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Խարգ կղզում գտնվող Իրանի նավթի պահեստի գրավման հարցը, հայտնել է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

«Նախագահը Խարգ կղզու վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել»,- ասել է աղբյուրը լրատվամիջոցին։

Սակայն, նա հավելել է, որ «դա կարող է փոխվել», եթե Հորմուզի նեղուցի ապաշրջափակման ջանքերը ձգձգվեն։

«Նախագահը չի պատրաստվում սպասել և թույլ տալ, որ իրանցիները թելադրեն հակամարտության ընթացքը»,- հավելել է նա։

Մեկ այլ աղբյուր լրատվամիջոցին ասել է, որ Թրամփը կողմ է Խարգ կղզու անմիջական գրավման գաղափարին, քանի որ դա «տնտեսական հարված կլինի ռեժիմին»՝ Թեհրանին զրկելով ֆինանսավորումից։

Միևնույն ժամանակ, Axios-ը նշում է, որ նման քայլը կպահանջի ակտիվ գործողություններ տեղում և կարող է Իրանի կողմից պատասխան հարվածներ հասցնել Պարսից ծոցի նավթային օբյեկտներին և խողովակաշարերին, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիային։

Թրամփը մարտի 14-ին հայտարարել էր, որ ամերիկյան ուժերը հարվածել էին Խարգ կղզում գտնվող ռազմական թիրախներին։ Նա ասել էր, որ նավթային ենթակառուցվածքներին չհարվածելու որոշումը միտումնավոր էր։ Թրամփը նաև զգուշացրել էր, որ կարող է վերանայել այս որոշումը, եթե Իրանը շարունակի խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+