Թուրքիան պատրաստ է հետ մղել բոլոր սպառնալիքները և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ Իրանի շուրջ հակամարտության մեջ չներքաշվելու համար, Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ՝ մեր օդային տարածքը խախտելու ցանկացած սպառնալիքի դեմ։ Մեր գլխավոր խնդիրն է պաշտպանել մեր երկիրն այս կրակե թակարդից»,- ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով արձակված հրթիռի խոցման միջադեպը։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի ուժերը ոչնչացրել են Իրանից արձակված հրթիռ, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք Միջերկրական ծովում։ Սա մարտի 4-ից ի վեր երրորդ նմանատիպ միջադեպն էր։
































