Իրաքի արևմտյան շրջանում ամերիկյան KC-135 օդանավ է վթարի ենթարկվել, ըստ նախնական տվյալների՝ մեկ այլ օդանավի հետ միջադեպի հետևանքով, հաղորդում է CNBC-ն:
Նահանգների կենտրոնական հրամանատարությունը մանրամասնել է, որ երկրորդ ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել։ Ըստ Զինված ուժերի՝ դա կապված չէր թշնամական կամ դաշնակիցների հարվածների հետ:
«Իրաքի իսլամական դիմադրությունը», սակայն, ստաձնել է պատասխանատվություն այս միջադեպի համար:
KC-135-ն արդեն չորրորդ ամերիկյան ռազմական ինքնաթիռն է, որ կործանվում է Մերձավոր Արևելքում փետրվարի 28-ից մեկնարկած պատերազմից ի վեր:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանին։ Հարձակումների հետևանքով զոհվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների դեմ հարվածներ հասցնելով։






































